Independent պարնբերականը գրում է, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն կարող է միանալ եվրոպական ֆուտբոլի էլիտային:
«Մխիթարյանը, ով նոր էր միացել «Բորուսիա»-ին, իր առաջին իսկ խաղում գոլի ու գոլային փոխանցմա հեղինակ դարձավ: Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուի ծառայություններով մի շարք ակումբներ էին հետաքրքրվում, բայց «Բորուսիա»-ն հաղթող ճանաչվեց մրցավազքում:
«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ կհասկանար Մխիթարյանին, եթե վերջինս միանար «Ռեալ»-ին կամ «Բարսելոնա»-ին, բայց ակնհայտ է, որ հիմա «Բորուսիա»-ն ունի ամեն ինչ եվրոպական ֆուտբոլի էլիտային միանալու համար:
Մխիթարյանը, ով Օսկարի հետ ֆուտբոլային կրթություն է ստացել Բրազիլիայում, կատարյալ փոխարինող է Գյոտցեին: Նա տաղանդավոր խաղացող է և համարվում է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք ձեռքբերումը:
Այդուհանդերձ, Մխիթարյանը մեծ ներուժ ունի և դեռ բազմաթիվ նվաճումներ կարող է ունենալ»:








































