Brent նավթի գինը հասել է 50 դոլարի։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 0.25 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.02 դոլարի։ Վերջին անգամ այդ տեսակի նավթի գինը 50 դոլարի նշագծին հասել էր 2016-ի հուլիսի 5-ին։