Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Արտակ Բուդաղյանն ասել է՝ պետք չէ գնալ, նրանից լավ բան չի սպասվում

Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքը Բուդաղյաններն անհիմն և ոչ արդարացի են համարում: Արտակ Բուդաղյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ Քր. օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ Արտակն, իր եղբայր Ավետիքից տեղեկանալով, որ 2013 թ. հունիսի 1-ին, ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ին մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, և իր անունով հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տեղացել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Ի վերջո, ինչ է տեղի ունեցել հունիսի մեկին. Նախ՝ խնջույք է տեղի ունեցել, որին ներկա են եղել Ավետիք Բուդաղյանը, Սուրեն Խաչատրյանը, Բակո Սահակյանը և ուրիշներ: Խնջույքի ժամանակ Ավոյին մեծարել են, ինչն էլ շարժել է Սյունքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախանձը:

Հարազատների պատմելով՝ Սուրեն Խաչատրյանը որոշել է սանիկին՝ Ավետիք Բուդաղյանին անձամբ ուղեկցել տուն: «Տարիներ շարունակ Լիսկան անընդհատ նրանից «փայ» է պահանջել, այդ օրն էլ վիճաբանությունը սկսվել է այդ թեմայից: Տուն բերելու ճանապարհին Գորիսի վերևում գտնվող գումարտակում ծեծկռտուք է սկսվել Լիսկայի և Ավոյի միջև։ Արդյունքում Լիսկան ապտակել է Ավոյին, Ավոն էլ իրեն է ապտակել, Ավոն իջել է ավտոյից, իսկ Սուրեն Խաչատրյանն ասել է՝ կգաս, մենք կշարունակենք… Ահա, թե ինչն է պատճառը, որ տղաները գնացել են Սուրեն Խաչատրյանի տուն»,- ասացին նրանք:

Հարազատները նշեցին, որ այն բնորոշումը, թե Արտակը գնացել է զինված, որ եղբորը պաշտպանի, չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ Արտակն ասել է՝ պետք չէ գնալ, նրանից լավ բան չի սպասվում, ինչպե՞ս կարող էր հարձակում լինել:

Արտակ Բուդաղյանը հիմա անընդհատ իր զորքի մասին է մտածում։ Պատահական չէ, որ թեև դեռ վերջնական չի ապաքինվել, սակայն արդեն մեկնել է Ղարաբաղ՝ տեսնելու զինվորներին:

«Արտակի, որպես մեղադրյալ, գործին ներգարվվելը ուղղակի զավեշտալի են համարում, երբ հրազենային վնասվածքից Արտակը տուժել է, և նրան փոխանակ տուժող ճանաչեն, մեղադրյալ են ճանաչում: Սա աբսուրդ ենք համարում, աբսուրդ են քննիչի և զինդատախազի հայտարարությունները»,- ասաց Բուդաղյանների հարազատներից մեկը։

Ըստ նրանց՝ այդ ամենը զինդատախազ Գևորգ Կոստանյանի միտումնավոր գործողություններն են՝ Սուրեն Խաչատրյանի մեղքը թաքցնելու համար: Ի վերջո, բոլորի մոտ կա մեկ հարց՝ ո՞վ է կրակել Արտակ և Ավետիք Բուդաղյանների վրա, որի հետևանքով մեկը տուժել, մյուսը՝ մահացել։

«Ավոյի մարմնից հինգ գնդակ են հանել, ո՞վ է կրակել Ավոյին մեջքից, ո՞վ է կրակել Արտակին: Լիսկան ասում է, որ «ես իրենց ընտանիքում արյուն չեմ թափել», բա Ավոյի արյունն ի՞նչ է, իսկ Ավոյի մահը ինչպե՞ս է ինքը որակում»,- բողոքում են հարազատները:

Նրանք նաև նշեցին, որ այս օրերին Ղարաբաղից շատ հյուրեր են ունենում, որ Ավոն Ղարաբաղի գյուղերի կառուցման համար ներդրումներ է արել, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից «Լավագույն շինարար» մեդալի է արժանացել, նրան շատ սիրում էին, հարգում, ավելին՝ հիմա էլ երգ են գրել նրա մասին:

Բուդաղյաններն անդարդաձան նաև Սուրեն Խաչատրյանի այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն իր հետ է քննարկել մարզպետի նշանակման հարցը: Սա, նրանց խոսքերով, սուտ է, քանի որ իրենց տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը նրան այս ընթացքում ընդհանրապես չի ընդունել:

«Նա ասում է, որ իր տղան թմրամոլ չէ, դաստիարակված է։ Նրա ամբողջ ցեղն է թմրամոլ։ Տիգրան Խաչատրյանը թմրամոլ է, հենց Տիգրանին երկու տարի առաջ Լեհաստան են ուղարկել՝ արյունը փոխելու: Ավելին, նրա բոլոր եղբայրները, եղբոր տղաները դատվել են այս հոդվածներով, որոնց նա կարողացել է ազատել բանտից գժի թղթերով»,- պատմեցին նրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում