ԱՄՆ ապագա նախագահության հիմնական խնդիրները կդառնան ազգային տնտեսության բարելավումը, երկրի անվտանգության և միավորման ապահովումը, չորեքշաբթի հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
«Հաջորդ նախագահը կառճակատվի 3 գլխավոր մարտահրավերների հետ: Նրան անհրաժեշտ կլինի այնպես անել, որ տնտեսությունը աշխատի լիարժեք, այլ ոչ թե հարուստ վերնախավի համար: Նրան հարկ կլինի ապահովել մեր անվտանգությունը և աշխարհում ԱՄՆ-ի կայուն առաջատար դերը: Նա պետք է միավորի Ամերիկան»,- ասել է Քլինթոնը՝ Օհայո նահանգում ներկայացնելով հարկային քաղաքականության իր ծրագիրը:
Ելույթի ժամանակ, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը, նախկին պետքարտուղարը լսարանին վստահեցրել է իր ձգտման մեջ՝ «երաշխավորել, որ մեր դաշնակիցները ուժեղ են, և ԱՄՆ-ը ապահով է ահաբեկիչներից, որտեղից էլ նրանք լինեն»:











































