Մանհեթենի չինական թաղամասում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 4 հրշեջ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի հրշեջ ծառայության տվյալները:
Տուժածներից երեքի վիճակը ծանր է: Մարդկանց փրկելու համար հրշեջները ստիպված են եղել կոտրել շենքի պատուհանները:
Պատճառը չի պարզվել, սակայն հրշեջ ծառայությունում ենթադրում են, որ դա կարող էր լինել տան նկուղում գազի պայթյունի հետևանք:
Միևնույն ժամանակ NBC-ն՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին, հաղորդում է, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ նկուղում պահվող միջատների դեմ միջոցների այրվելը:
Պայթյունը տեղի է ունեցել բնակելի տան առաջին հարկում, ինչպի պատճառով մասամբ փլուզվել է երկրորդ հարկը, և հրդեհ է բռնկվել: Շենքի առաջին հարկում կան խանութներ և գրասենյակներ:











































