Չիլիում ազգային գործադուլը, որը կապված է Աշխատավորների արհմիությունների միացյալ կենտրոնի հետ, այսօր սկսվել է զանգվածային անկարգություններից հետո:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում, հարկային բարեփոխումների անցկացում: Գործադուլին միացել են նաև դպրոցականներն ու ուսանողները, ովքեր արդեն մի քանի տարի է՝ պայքարում են անվճար ու որակյալ կրթության համար:
Առավոտից ցուցարարները բարիկադներ են տեղադրում մայրաքաղաք Սանտյագոյի փողոցներում, խանգարում են ճանապարհների երթևեկությանը: Քաղաքի տարբեր հատվածներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև:









































