2013 թ. առաջին եռամսյակում Ուկրաինան Ռուսաստանից գնել է 10.3 միլիարդ խ/մ բնական գազ` 35 %-ով ավելի քիչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է RIA Novosti-ն:
Վեց ամսվա ընթացքում Ուկրաինայի տարածքով Արևմտյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներ է տեղափոխվել 39 միլիարդ խ/մ բնական գազ՝ 11 %-ով ավելի քիչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ռուսաստանից գազի գնումների կրճատումը կապված է գազի գինը փոխելու ցանկության հետ: Ուկրաինայի կառավարությունը գազի գինը բարձր է համարում: Երկիրը գազի մատակարարումների այլընտրանք է փնտրում:









































