«Ես Վահե Հակոբյանի հետ շփում չեմ ունեցել, բայց հոր հետ եմ շփում ունեցել: Ճանաչում եմ, գիտեմ, որ խելոք, բարեկիրթ, կիրթ, նորմալ անձնավորություն է: Այնպես էր, որ նախկին մարզպետը նորմալ, ամեն ինչով իրա աշխատում էր: Ես մի քանի ամիս եմ աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց շատ գոհ եմ այդ մարդուց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Սյունիքի մարզի Որոտանի գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը, երբ նրան հարցրել են, թե ինչ կարծիք ունի իրենց նորանշանակ մարզպետի մասին, արդյո՞ք ճիշտ ընտրություն են արել, որ նրան են նշանակել:
Սերյոժա Ամիրխանյանի խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու անվան հետ կապված կրիմինալ պատմությունների հիմնական մասը «հորինվածք» են. «Ցանկացած մարդու վրա, իմ տան վրա եթե էդ նույն բանը կատարվեր, տան վրա նապադենի լիներ, ես խփելուց հետո կտոր-կտոր էլ կանեի: Տան վրա հարձակումը ճիշտ չի: Իսկ մնացածը որ կապում են, իրա ախպերները… ինքը ի՞նչ մեղք ունի, որ իրա ախպերները, կամ եսիմ ով ինչեր են արել ու ինչեր չեն արել: Էդ մարդը ոչ մի կապ չունի»:
Ամբողջական հոդվածը կարդալ aravot.am-ում:








































