Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն հաշտ ու համերաշխ են ապրում, բայց չեն կարողանում հարսանիքի ու դրա օրվա վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալ: Ըստ ներքին աղբյուրների՝ հարսանիքը կայանալու է Կալիֆոռնիայի Արևմտյան ափին՝ դեկտեմբերին:
Հայտնի է, որ զույգը ստիպված է եղել հետաձգել հարսանիքը՝ հագեցած գրաֆիկի պատճառով: Ջասթինը հիմա նկարահանվում է The Leftovers նախագծում, իսկ Ջենը, բացի դերասանական արվեստից, ժամանակ է հատկացնում նաև գովազդային պայմանագրերին:
Երբ ապագա ամուսինները հարսանիքը դեկտեմբեր էին տեղափոխել, նրանց հարաբերություններին մոտալուտ ավարտ էին կանխորոշում, բայց զույգն արագ լուծել էր բոլոր տարաձայնությունները, և հիմա մտադիր է արարողությունն անցկացնել Կալիֆոռնիայի արևոտ ու գեղատեսիլ ափին:









































