ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել են Ալֆրեդ Հիչքոկի 9 համր ֆիլմերը:
Այս մասին նշված է կազմակերպության, ինչպես նաև Կինոյի բրիտանական ինստիտուտի (BFI) կայքէջերում։ Վերջինս զբաղվել է օրիգինալ ժապավենների վերականգնմամբ:
Ցանկում ներառվել են այն համր ֆիլմերը, որոնք Հիչքոկը ստեղծել է 1925-1929 թվականներին: Դրանց թվում են «Հաճույքների այգին» մելոդրաման (Հիչքոկի ռեժիսորական դեբյուտը), «Շամպայն» կատակերգությունը, «Ռինգ» և «Շանտաժ» թրիլլերները:
Ժապավենների վերականգնման վրա ծախսվել է 3 մլն դոլար, որոնք Կինոյի բրիտանական ինստիտուտը ստացել է մասնավոր հիմնադրամներից ու ֆիզիկական անձանցից:
Հիչքոկն իր դեբյուտային ֆիլմը նկարահանել է 1925 թ.՝ 26 տարեկանում:








































