Թաիլանդի ոստիկանությունը փրկել է 90 սոված կատուների, որոնց մեքենայով փորձել են տանել Վիետնամ, որտեղ այս կենդանիների մսից նրբախորտիկ են պատրաստում, հաղորդում է Associated Press-ը:
Կատուներին պատահմամբ հայտնաբերել են այն մեքենայի մեջ, որը կանգնեցրել էին փաստաթղթերը ստուգելու համար: Նրանք գտնվել են վեց վանդակների մեջ:
Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է: Նա ասել է, որ իրեն վճարել են շուրջ 63 դոլար՝ կատուներին փոխադրելու համար:
Վիետնամի շատ ռեստորաններում մատուցում են կատվի միս: Շներին ևս հաճախ դուրս են բերում Թաիլանդից և վաճառում վիետնամական ռեստորաններին:









































