ԱՄՆ-ում մեկ տարեկան Սորելլա Ստուտը eBay համացանցային աճուրդով ձեռք է բերել 1962 թվականի արտադրության Austin Healey ավտոմեքենա: Այս մասին հայտնում է KOIN.com-ը:
14 ամսական աղջնակը վերցրել է հայրիկի սմարթֆոնը, բացել eBay-ի հավելվածն ու 225 դոլարով գնել ավտոմեքենան՝ առանց ծնողի գիտության: Աղջկա հայրն իմացել է կատարվածի մասին միայն այն բանից հետո, երբ էլեկտրոնային նամակով շնորհավորական հաղորդագրություն է ստացել eBay-ից:
Ծնողները չեն հրաժարվել մեքենայից:
Երեխայի հայրը հայտարարել է, որ ծրագրում է վերականգնել օգտագործված մեքենան, այդ իսկ պատճառով արդեն համացանցով դրամահավաք է անցկացնում: Փոլ Ստուտի խոսքով՝ ինքը Austin Healey-ն դստերը կնվիրի նրա16-ամյակին:










































