Ինչպեա արդեն տեղեկացրել ենք, 84-ամյա եգիպտացի գործարար Մոհամեդ Ալ-Ֆայեդը պարաստ է վաճառել «Ֆուլհեմ» ակումբի բաժնետոմսերը:
Թիմի նոր սեփականատեր կարող է դառնալ ամերիկացի միլիարդատեր Շահիդ Խանը, ով պատրաստ է 200 մլն ֆունտ վճարել:
Խանը, ում կարողություն է գնահատվում է 1.7 մլրդ ֆունտ, կարող է դառնալ ԱՊԼ-ի ակումբների 5-րդ ամերիկացի սեփականատերը: Գործարքի արժեքը կարող է կազմել 150-200 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Ալ-Ֆայեդը «Ֆուլհեմ» ակումբը գնել է 1997 թվականին: