ՖԻԴԵ-ն հրապարակեց օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 3-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվելիք Աշխարհի գավաթի վիճակահանության արդյունքները:
Առաջին փուլում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Միխայիլ Մարկովը (Կիրգիզիա), Սերգեյ Մովսիսյանինը` գրոսմայստեր Ջոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա), Վլադիմիր Հակոբյանինը` գրոսմայստեր Նգուեն Նգոկ Թրոնգ Սոնը (Վիետնամ), Հրանտ Մելքումյանինը` գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու):
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:







































