Friday, 26 06 2026
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը

«Դե ծլվլացեք, դե մի ծլնգոց հանեք` խնդանք, բլբուլ էիք կտրել…». Facebook

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Դե ծլվլացեք, դե մի ծլնգոց հանեք` խնդանք, բլբուլ էիք կտրել …

 Ու՞ր ես Վարդան Ղուկասյան` նախկին քաղաքապետ, ո՞ւր ես Արտաշես Կարապետյան` Գյումրու քաղաքապետարանի դեռևս մշբաժվար, Շուռա Ղազարյան ես` ինչ ես` սա՞ղ ես դեռ, դպրոցի դիրեկտորներ անձվերագույն` պաշտոնի մեռած` 15 րոպեն մեկ, որ աշակերտներիդ ձեռը «Լևոնը հայ չէ», Լևոնի արյունը ստուգել է հարկավոր (իմ մասին էր խոսքը), և այլ պաստառներ տված բոցավառվռուն ելույթներ էիք ունենում, ո՞ւր եք Վանաձորի արծիվ ՀԿ-ներ և աննկուն հայեցի մարտիկներ, ուր եք դաշնակցականներ` երդված, պարող, նախկին ու բանահյուս, ո՞ւր եք քառորդ դրույքով հայրենասերներ` գրչակ, օրենսդիր, յուգենտ, երբ Ոսկե Ծիրանիդ ծիրին մեջ այնպիսի մի երկրի արտադրության ֆիլմ են ցույց տալիս հայոց ու Երևանի սրտում, ինչպիսի ֆիլմերի դեմ 2012-ի ապրիլի 11-ին 12-ին և 16-ին Գյումրիում ու Վանաձորում «հուժկու» բողոքի ալիք էիք հանել Վանյանի, Ասպարեզ ակումբի ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակները գրոհելով, թե` «կորչի Ասպարեզը», «կորչի Լևոնը Բարսեղյան», «կորչի ՀՔԱՎ-ը», «կորչի Սաքունցը», զի թույլ էինք տվել ադրբեջանական ֆիլմ ցույց տալ մեր գրասենյակներում, որովհետև Հայաստանում մնացած բոլոր տեղերը փակել էին այդ ֆիլմերի առաջ, բայց խոսքի ազատություն էին հայտարարել օրենքներով:

 Ձեն հանեք տղերք և … աղջկերք: Ոսկե ծիրանը փառատոն չէ՞, թե՞ էնքան հայտնի չէ, որքան Ասպարեզ ակումբը, ՀՔԱՎ գրասենյակը, ես ու Արթուրն ենք հայտնի, էդքան չկա՞ Ոսկե ծիրանը: Թե՞ ատամներդ ցավում է, բերաններդ էլ ուռել է: Ելնեիք մի-մի բոցաշունչ ելույթ ունենայիք, ելնեիք հեռուստաբանավեճի կանչեիք փառատոնի կազմակերպիչներին ու հեռուստաեթերում փորձեիք անցնել-դառնալ վրեքով, ցույցեր անեիք արտոնված ու չարտոնված, գնայիք կազմակերպչին զարկող մի քանի ազատամարդիկ գտնեիք, տանեիք թող չափալախեին այդ ազգադավներին, հետո ձվերով լղեին վրագլոխները, հետո, երբ կասեին, թե ադրբեջանական ֆիլմ չի ցուցադրվելու, ասեիք, կապ չունի` եկել հասել ենք ստեղ` մի բան պտի անենք, քարով զարկեիք Կինոթատրոնի շուշեքը ջարդեիք, ու մի քանի հոգու ոտուձեռ վնասեիք, որ հասկանայինք, թե պրինչիպի տղա եք, տղամարդ տղեք եք, հարգեինք, պատիվ էլ տայինք:

 Գուցե հրամա՞ն չունեիք «հայրենասիրության», բայց ճիշտն ասած, պիտի կռահեիք, որ խայտառակ եք լինելու մի օր կանաչ, մի օր կապուտ լինելուց, նախաձեռնող ու նախահարձակ պիտի լինեիք, ոչինչ թող հետո վերից զանգեին ասեին` է՞ս ի~նչ պատմություն սարքեցիք, ո՞վ էր ձեզ նման բան հանձնարարել, որ խափանում եք փառատոնը, ասեիք` բայց, եթե չանենք, հայ ժողովուրդը մեզ սխալ կհասկանար, հետո, եթե վախեցնեին ձեզ վերից, ասեիք` գնա, քու տիրոջ մերն էլ ընտեղ, հայրենիքը հենց ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունից է մահանում…: Բան չէր լինի` կգայինք կողքերդ կկանգներինք. ձեր ազատ արտահայտվելու իրավունքը լիակատար օգտագործեիք …

 Կրկնեմ այն ինչ ասացի 2012-ի ապրիլի 11-ին. «Ես ու Ասպարեզը առավոտ չենք կարող տղամարդ լինել, ցերեկը` էրեխով կնիկ, իրկունը` ազապ աղջիկ», թե սկզբունքներից վեր մի բան կա արժանապատվություն հավաստելու գործում, խփեք ինձ, անունս փոխեք: Ձեր սկզբունքայնությունը չտեսա` չևերաց, իմ քաղցր ուծյուծյուծյուներ: Հմի էլ ուշ չէ, մի հայտահարություն արեք, բողոքի ակցիա սարքեք, օբշագ հավաքվեք, գրեք-ճժեք, քֆրտեք ադրբեջանական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրումը Ոսկե Ծիրան կինոփառատոնի 10-ամյակին, որ … ադրբեջանցիք սխալ չհասկանան ձեզ հանկարծ: Մոտիվացիա չկա, գուցե կմոտիվածվցվեք, երբ ասեմ, որ լավ են արել` ցույց են տվել փառատոնում ադրբեջանական ֆիլմ, որովհետև քաղքենիությամբ երկիր չեն պահում, հայրենասիրությունը պատվիրված կամ պատվիրակված չի լինում: Էլի չկատաղեցի՞ք, բա ոնց պիտի լինի` չէր արժանապատվության պաշտպանությունը, էլ ի՞նչ անեմ, որ ձեր հավաքական արժանապատվությունը պաշտպանած լինեմ:

 Ես ստեղ եմ, դուք չկաք, ամոթ ձեզ, մի հատ գոնե ծլվլացեք, դե մի ծլնգոց հանեք` խնդանք, բլբուլ էիք կտրել …

 Ազատությունն առևտրի առարկա չէ, զգույշ կեղնիք պավառոտներին, 40 օրը վաղուց լրացել է»:

 Նշենք, որ երեկ «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացվել է կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում` ադրբեջանական «Դագաղագործի ճոճանակ» ֆիլմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում