Վրաստանի Մաքսային դեպարտամենտի աշխատակիցները Սադախլոյի հսկիչ-անցակետում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե զարդերի ներմուծման փորձի երկու փաստ: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Ստուգումների ժամանակ Հայաստանի քաղաքացի Լուսինե Կ.-ի մոտ հայտնաբերել են 8 ոսկե մատանի, 3 ոսկե ապարանջան, մեկ վզնոց, երկու լանջազարդ, 4 զույգ ականջօղ: Հայտնաբերված զարդերի ընդհանուր կշիռը կազմել է 123.77 գրամ: Փորձագետների եզրակացությամբ՝ հայտնաբերված ոսկե զարդերի արժեքը կազմել է 4826.01 լարի: Հենց այդքան գումարի տուգանք է սահմանվել է ՀՀ քաղաքացու դեմ:
Չհայտարարագրված ոսկե զարդերի ներմուծման փորձ է արել Հայաստանի ևս մեկ քաղաքացի՝ Աննա Բ.-ն: Նրա մոտ հայտնաբերվել է 3 մատանի, 4 զույգ ականջօղ, 2 վզնոց, 3 խաչ, 4 ապարանջան, 1 լանջազարդ, ինչպես նաև արծաթյա զարդեր՝ 4 մատանի, 1 վզնոց, 3 լանջազարդ: Հայտնաբերված զարդերի ընդհանուր արժեքը կազմել է 2537.6 լարի:
Համաձայն Հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 14-րդ մասի՝ Աննա Բ.-ի դեմ սահմանվել է 1000 լարի տուգանք: Տուգանքի վճարումից հետո առգրավված իրերը նրան են վերադարձվել:








































