Սրեբրենիցա քաղաքի մուսուլման բնակչության կոտորածի 18-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումներ կանցկացվեն Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում՝ Պոտոչարիում: Միջոցառմանը ներկա կլինեն 50 հազար հյուրեր՝ ողբերգության զոհերի հարազատներ, բոսնիացի քաղաքական գործիչներ և արտասահմանցի ներկայացուցիչներ: Հյուրերի անվտանգությունը կապահովեն ավելի քան 1500 ոստիկաններ:
Ամեն տարի հուլիսի 11-ին Պոտոչարիում՝ Սրեբրենիցայի մոտ, տեղի է ունենում ինքնությունը պարզված ողբերգության զոհերի հուղարկավորություն: Հինգշաբթի հուշահամալիրի գերեզմանոցում հողին կհանձնվի 409 մարդու աճյուն, այդ թվում՝ 44 դեռահասի: Այսպիսով գերեզմանոցում հուղարկավորվածների թիվը կգերազանցի 6000-ը:
Հուշահամալիրի տվյալներով՝ 1995թ. հուլիսին Սրեբրենիցայում բոսնիացի սերբերի բանակի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 8372 մարդ: Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովը մինչև հիմա պարզում է շուրջ 7000 բնակիչների ինքնությունը: Հանձնաժողովի տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը կարող է կազմել շուրջ 8.1 հազար:










































