Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին լավատեսորեն է տրամադրված և ակնկալում է, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ թիմը նորանոր հաջողություններ կունենա առաջիկա մրցաշրջանում:
«Իհարկե, դեռևս պետք է հարմարվենք նոր գլխավոր մարզչի պահանջներին: Այժմ ամեն ինչ այլ կերպ է կատարվում:
Գվարդիոլան նոր գաղափարներ ունի, և մեր թիմն ի վիճակի է դրանք կյանքի կոչել: Մենք պետք է մարզվենք և հաճախ զրուցենք` մեր մարզչի պահանջներն ավելի լավ կատարելու նպատակով: Ամեն ինչ պարզից էլ պարզ է»,- ասել է Ռիբերին:






































