«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, այնուամենայնիվ, կփոխի ակումբային գրանցումը:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը որոշել է շարունակել կարիերան Մյունխենի «Բավարիա»-ում: Ալկանտարան և գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան զրույց են ունեցել, որից հետո ֆուտբոլիստը որոշել է մյունխենյան ակումբ տեղափոխվել:
Սկզբում Ալկանտարան կասկածներ ուներ «Բավարիա» տեղափոխության նպատակահարմարության վերաբերյալ, քանի որ թիմում շատ են կիսապաշտպանները: Սակայն Գվարդիոլան հայտնել է նրան, որ Խավի Մարտինեսը հանդես է գալու որպես կենտրոնական պաշտպան:
Հավելենք, որ Ալկանտարան տարեկան 4 մլն եվրո կվաստակի «Բավարիա»-ում:








































