Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գերագույն ներկայացուցիչ Անջելա Քեյնը և մարտին ստեղծված տեսուչների թիմի ղեկավար Օկե Սելստրյոմը կուղևորվեն Դամասկոս՝ սիրիական իշխանությունների հետ կարգավորելու վերջին հակասությունները, որոնք խանգարում են Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ պնդումների հետաքննությանը: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Անջելա Քեյնն ու Օկե Սեստրյոմը համաձայնել են ընդունել Սիրիայի կառավարության՝ Դամասկոս այցելելու հրավերը: Նրանք հրավիրվել են համագործակցության ձևաչափերի վերաբերյալ խորհրդակցություններն ավարտին հասցնելու համար:
Հրավերքի մասին երկուշաբթի հայտնել էր ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին՝ հաղորդելով նաև ընդդիմությունից մոտ 300 տակառ թունավոր նյութի առգրավման մասին:







































