Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Ամենադժվար նախագահությունը վիճակված է Սերժ Սարգսյանին. ապացույցը՝ ԲՀԿ գոյությունը»

«Անընդդիմություն մնացած իշխանական համակարգը տրվեց ինտրիգներին». այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական հետազոտությունների «Վերելք» հիմնադրամի ղեկավար, քաղաքական փորձագետ Արծրուն Պեպանյանը՝ խոսելով ՎՊ տարեկան հաշվետվության հրապարակային ներկայացումից հետո իշխանական վերնախավում տեղի ունեցող գործընթացների մասին:

Նա նշեց, որ ՀՀ-ում իշխանության ճյուղերը զրկված են ամենատարրական ինքնուրույնությունից, ու եթե հաշվի առնենք նաև այն, թե մարդու որ տեսակն է բարձրանում իշխանական սանդուղքով, ապա սխալված չենք լինի, եթե որևէ պաշտոնյայի կողմից արված քննադատական կոշտ հայտարարությունների ետևում տեսնենք քաղաքական ինտրիգ: Ուստի, Պեպանյանի կարծիքով, Սերժ Սարգսյանին հենց դա էր վրդովեցրել: Վերլուծաբանը հիշեցրեց նախկինում տված իր հարցազրույցները, որոնցում նշել էր, որ «անընդդիմություն մնացած իշխանական համակարգը տրվելու է ինտրիգներին», ինչը և հաստատվեց այս օրերին:

«Ինտրիգի հասցնող լարվածություն միշտ էլ եղել է, բայց մինչ այժմ կրքերը մասամբ բավարարվում էին քաղաքական գործընթացների ժամանակ: Հիմա չկան այդ գործընթացները, չկա զսպող ընդդիմությունը, մյուս կողմից էլ՝ ծառացած է հաջորդ նախագահի հարցը: Այնպես որ՝ մեզ հետաքրքիր օրեր են սպասվում: Ճիշտ է, Հայաստանը դրանից չի շահի, բայց հանրությունը խոսելու, զբաղվելու նյութ կունենա»,- նման տեսակետ հայտնեց Արծրուն Պեպանյանը:

Վերջինիս դիտարկումներով՝ ամենադժվար նախագահությունը վիճակված է Սերժ Սարգսյանին: Պարզաբանելով՝ նա ասաց, որ նախորդ նախագահները պաշտոնավարման ժամկետի գերակշիռ մասում քաղաքական դաշտի ոչ ընդդիմադիր հատվածում առանձնակի խնդիրներ չեն ունեցել, իսկ ահա Սերժ Սարգսյանը նման խնդիր, այն էլ՝ լուրջ, ունեցել է դեռ մինչ նախագահ դառնալը, ունի նաև այսօր:

«Հենց միայն ԲՀԿ գոյությունը ասվածի վառ ապացույցն է. նախորդ նախագահների օրոք պատկերացնել անգամ հնարավոր չէր, որ մի մեծահարուստ կուսակցություն ստեղծեր, փորձեր դիմակայել նախագահին, դրսերում քննադատեր իշխանություններին: Ու սա ամենևին ժողովրդավարության զարգացման արդյունք չէ. սա, ըստ ամենայնի, արգասիք է ոչ հայաստանյան ուժային կենտրոնների ակտիվ աշխատանքի: Ինձ նման ենթադրության հանգեցնում է այն, որ մեզ նման երկրում անհավանական է քաղաքական դաշտի ոչ ընդդիմադիր հատվածի որևէ ներկայացուցչի դիմակայությունը նախագահին առանց դրսի սատարման»,- մեկնաբանեց Արծրուն Պեպանյանը՝ եզրափակելով, որ քաղաքական դաշտի ոչ ընդդիմադիր հատվածը վերջին տարիներին մոնոլիտ չի եղել և առաջիկայում էլ հազիվ թե լինի:

Ուստի, նրա համոզմամբ, եթե ընդգծված ընդդիմադիր առաջնորդ չհայտնվի, ումից քաղաքական դաշտի ոչ ընդդիմադիր հատվածը երկյուղի, ապա շատ ականներ կպայթեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում