2013/14 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ Մադրիդի «Ռեալ»-ը չի կարող ձեռք բերել ՊՍԺ-ի որևէ ֆուտբոլիստի իրավունքներ: Պատճառն այն է, որ «արքայական ակումբ»-ը գլխավորել է փարիզյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Կողմերի նախնական պայմանավորվածության համաձայն` առաջիկա մրցաշրջանի մեկնարկից առաջ իտալացի մասնագետը չի կարող ձեռք բերել ՊՍԺ-ի ֆուտբոլիստների տրանսֆերները:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի ղեկավարները մեծ դժվարությամբ են համաձայնության հասել ՊՍԺ-ի ղեկավարության հետ` Կարլո Անչելոտիի տեղափոխության վերաբերյալ:







































