«Բարսելոնա»-ի ղեկավարները համաձայնության են հասել «Պարի Սեն-Ժերմեն»-ի պաշտպան Տիագո Սիլվայի հետ:
Կատալոնական ակումբն առաջին քայլն է կատարել` ՊՍԺ-ի հետ պաշտոնական բանակցություններ սկսելուց առաջ: Ի սկզբանե խոսք է գնում 5-ամյա պայմանագրի մասին: Բանակցությունների ընթացքում իսպանացիներն ու փարիզյան ակումբի ֆուտբոլիստը պետք է որոշակի զիջումներ կատարեին:
Հիշեցնենք` կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան շատ է ցանկանում իր թիմի կազմում տեսնել Տիագո Սիլվային: «Կապտանռնագույններ»-ի ղեկավարները հայտնել են, որ կանեն ամեն հնարավորը ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:









































