Այս օրերին Հայաստանում գտնվող Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին և համեմատել է իրենց երկրի հետ՝ ընդգծելով որ երկու երկրներում Էլ կա արտագաղթ.
«Վերջին տասը տարիներուն ընթացքին մենք ալ ունեցանք կորուստ մը, երիտասարդներու մի մասը գացին արտասահման՝ աշխատանք փնտրելու: Եվ երկուսուկես միլիոն երիտասարդ վերջին տասը-տասնհինգ տարիներու ընթացքին Եվրոպայի արևմտյան երկրները գացին, որպեսզի իրենց համար ավելի լավ պայմանները գտնան ապրելու համար: Եվ չեմ գիտեր, թե ինչքան հույս կա, որ իրենք վերադառնան հայրենիք: Երկրորդը՝ մեզ մոտ ալ դժվար Է աշխատանք գտնալ և մանավանդ երիտասարդներու համար, որոնք համալսարանը կավարտեն, դժվար է նոր ճամփա մը գտնան իրենց ասպարեզի մեջ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Armenpress-ի











































