«Հրապարակ»-ը գրում է, որ հուլիսի 14-ին լրանում Է գեներալ Մանվելի ծննդյան 57-րդ տարին: Ինչպես միշտ, Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում կհավաքվեն բոլոր այն տղաները, ում հետ Մ. Գրիգորյանը «կռվել» է, իմա՝ մարտական ուղի է անցել:
Հրավիրատոմսերն արդեն բաժանվում են: Կմասնակցեն մոտ հինգ հարյուր «տղաներ», ինչպես նաև երկրի էլիտան: Վերջինիս հրավիրում է անձամբ գեներալը: Նրա ծննդյան արարողությանը մշտապես մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը՝ այս անգամ ևս կմասնակցի:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:








































