«Լևադա» կենտրոնը հատուկ սոցիալական հարցում է անցկացրել առօրյա կյանքում քրեական աշխարհի հանցագործների ազդեցության վերաբերյալ: Հունիսյան հետազոտության արդյունքում սոցիոլոգները պարզել են, որ Ռուսաստանի բնակչության գրեթե կեսն այսպես թե այնպես ծանոթ է հանցագործ աշխարհի «օրենքների» հետ:
Ըստ այդ տվյալների՝ հարցվածների 38 %-ը դրանց վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ ունի, 5 %-ը քաջ ծանոթ է այդ երևույթի հետ, իսկ 3 %-ը փորձում է այդ կանոններին համապատասխան ապրելակերպ ունենալ:
«Օրենքով գողերի» մասին պատկերացումներ ունեն հարցվածների 87 %-ը: Մեծամասնությունը նրանց նախկինի նման հանցագործ է համարում:
Սակայն ռուսների 12 %-ը համարում է, որ «օրենքով գողերը» «կարևոր սոցիալական գործառույթ են կատարում՝ պաշտպանելով հանրությանը բարձիթողի վիճակից»: Եվս 12 %-ը վստահ է, որ «իսկական գողեր» այլևս չեն մնացել:
Դրա հետ մեկտեղ միայն 2,5 %-ն է ընդունել, որ հայտնվել է բանտում: Եվս 14 %-ը նշել է, որ նման փորձության ենթարկվել են իրենց հարազատները:









































