Ամերիկյան Armenian Reporter պարբերականը հաղորդում է, որ Սիդնեյի մոտ գտնվող Ռայթ քաղաքի քաղաքապետ Արթին Էթմեքջյանը առաջին հայն է, որ Ավստրալիայում քաղաքագլուխ է ընտրվել: «Ես միշտ շարժվել եմ համայնքին ծառայելու մղումով և ցանկացել եմ դրական փոփոխությունների իրականացնող լինել», – Armenian Reporter-ին ասել է Էթմեքջյանը: Ըստ պարբերականի՝ Էթմեքջյանի ընտրությունը ամրապնդում է հայերի աճող հեղինակությունը ավստրալական քաղաքական դաշտում: Այստեղ և՛ իշխանական« և՛ ընդդիմադիր դաշտում մի շարք ազդեցիկ պաշտոններում ևս հայեր կան: