Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը իր Berkshire Hathaway ընկերության՝ 2.6 մլն դոլարի բաժնետոմսեր է նվիրաբերել Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամին ու այլ բարեգործական կազմակերպությունների: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Գեյթսերի հիմնադրամը բժշկական օգնություն է տրամադրում կարիքավորներին, ինչպես նաև միջոցներ հատկացնում ԱՄՆ-ում կրթության բարելավման և աշխարհում աղքատության դեմ պայքարի համար: Տրամադրված միջոցների մի մասը բաժին է հասել մանկական բարեգործական հիմնադրամներին:
2012-ի հուլիսին Բաֆեթը 1.5 միլիարդ դոլար էր նվիրաբերել Գեյթսերի հիմնադրամին: Forbes-ի հաշվարկով՝ մինչ օրս Բաֆեթը առնվազն 11.5 մլրդ դոլար է նվիրաբերել Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրաին:
Իր կյանքի ընթացքում միլիարդատերը մոտ 20 միլիարդ դոլար է տրամադրել բարեգործությանը, ինչը նրան դարձնում է ամենաշռայլ մարդը մոլորակի վրա՝ Բիլ Գեյթսից հետո, ով ամերիկյան բարեգործական հիմնադրամներին փոխանցել է 28 միլիարդ դոլար:










































