Լինդսի Լոհանը ներկայում գտնվում է վերականգնողական կենտրոնում: Կուրսը կավարտվի այս ամիս, ինչից հետո աստղը պատրաստվում է վերադառնալ Նյու Յորք՝ հայտնում է storystar.ru-ն:
Ներկայում Լոհանը գտնվում է Մալիբուում՝ Կալիֆոռնիայի կլինիկայում, որտեղ անցնում է բուժման եռամսյա կուրս, որը նրան տրվել էր որպես այլընտրանք բանտային ծառայությանը:
Հարկ է նշել, որ Լինդսին արդեն 6-րդ անգամ է հայտնվում վերականգնողական կենտրոնում:
Այն մասին, որ դերասանուհին այսուհետ չի ապրելու Լոս Անջելեսում՝ հայտարարել է նրա մայրը՝ Դինան:











































