Daily Mail-ի տեղեկացմամբ՝ Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը պատրաստ է 5 տարվա պայմանագիր առաջարկել «Մանչեսթեր Յունյթեդ»-ի ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին՝ շաբաթական 240.000 ֆունտ աշխատավարձով, եթե վերջինս կարողանա արագացնել տրանսֆերային գործարքի կնքման պրոցեսը:
Այդպիսով՝ Ռունին 5 տարվա ընթացքում կարող է 60 մլն ֆունտ աշխատել: Ընդ որում՝ «արիստոկրատներ»-ը պատրաստ են 30 մլն ֆունտ վճարել Անգլիայի գործող չեմպիոնին:
Հավելենք, որ Մոուրինյոն շարունակում է հետևել նաև «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսին, ով ընթացիկ ամռանը պատրաստվում է փոխել իր ակումբային գրանցումը:







































