Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Իշխանությունը առաջիկա ընտրությունների շեմին փորձում է ջլատել «Ժառանգությունը». «Բարև Երևան»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

«Հուլիսյան իրադարձությունները հերթական սառը ցնցուղն էին թե մեր ժողովրդի, թե նրա վերնախավի համար՝ դիմություն, ընդդիմություն կամ իներտ ուժեր: «Սասնա Ծռեր» խմբավորման ծավալած գործողությունները առիթ դարձան մեկ անգամ ևս տեսանելի դարձնելու հայաստանյան քաղաքական և հասարակական իրական դեմքը:

Ժամանակն արդեն բազմիցս ապացուցել է, որ թե հասարակական, թե քաղաքական կարևոր իրադարձություններին մշտապես մասնակից է եղել «Ժառանգություն» կուսակցությունը՝ իր փոքրաթիվ անդամներով լինելով ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա արդար պահանջներն ու իրավունքները և դրա համար ենթարկվելով հալածանքների, բռնությունների, քննադատությունների՝ տեղին կամ անտեղի:

Այս պարագայում էլ նույնը կատարվեց. քաղաքացիական անհնազանդություններին ակտիվ մասնակցելու համար ձերբակալվել և կալանավորվել են կուսակցության հանրահայտ դեմքերը՝ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը:

Լինելով «Ժառանգության» մասնիկն ու ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանում՝ «Բարև Երևանն» իր բողոքի ձայնն է հղում ուղղորդված բռնությունների դեմ և հարց ուղղում թե ոստիկանապետին, թե պետական պատկան մյուս մարմիններին՝ ինչո՞ւ են հանիրավի ձերբակալվում «Ժառանգության» վարչության անդամներն ու ակտիվիստները: Արդյո՞ք պատճառը առաջիկա ընտրությունները չեն: «Ժառանգությանը» որպես լուրջ մրցակից դիտարկելով՝ իշխանությունը այն ջլատելու, թուլացնելու նպատակ է հետապնդում:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում