Այսօր ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ Դահիա թաղամասում, որտեղ տեղակայված են շիական «Հըզբոլլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող կրոնական և կրթական կենտրոնները:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, նախնական տվյալներով Համագործակցության իսլամական կենտրոնի մոտ պայթել է ականապատ ավտոմեքենա:
Ըստ ականատեսների՝ կան զոհեր: Դեպքի վայրից բարձրանում է սև ծխի ամպ, կից փողոցները փակ են, քաղաքում դրա պատճառով խցանումներ են առաջացել:
Հիշեցնենք, որ մուսուլմանների մոտ սկսվել է սրբազան Ռամադան ամիսը:





































