Իռլանդիայում սահմանվել է նոր համաշխարհային ռեկորդ: 35-ամյա Այվեն Սքոթը 9 ժամում խուզել է 867 ոչխար՝ հայտնում է politeka.net-ը:
Այդպիսով նա գերազանցել է նախորդ ռեկորդը՝ նորզելանդացուն, որը նույնքան ժամանակում խուզել է 866 ոչխար: Իռլանդացին մոտավորապես մեկ ժամում խուզել է 96 ոչխար՝ յուրաքանչյուր կենդանու վրա ծախսելով մոտ 37,37 վայրկյան: Իռլանդացու ռեկորդն արձանագրել են համաշխարհային մակարդակի 3 դատավորներ:











































