Ճապոնիան լռության րոպեով հարգել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը։ Ռմբակոծությունն իրականացվել է 71 տարի առաջ, ամերիկյան ռմբակոծիչի կողմից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ Հիրոսիմայի կենտրոնի Խաղաղության այգում հիշատակի միջոցառմանը հավաքվել էին տասնյակ հազարավոր բնակիչներ, ակտիվիստներ և 91 պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ։
Տեղի ժամանակով ժամը 08.15-ին՝ հենց ռումբի պայթյունի պահին, հայտարարվել է լռության րոպե։ Այնուհետև իր ելույթում Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին խոստացել է անել հնարավոր ամեն ինչ միջուկային զենքից լիովին հրաժարվելու և կառուցելու համար այնպիսի հասարակություն, որը կապրի կայուն խաղաղության պայմաններում։










































