Ֆրանսիայի մայրաքաղաքում` ուրբաթ երեկոյան Էյֆելյան աշտարակից տարհանվել են զբոսաշրջիկները և մայրաքաղաքի բնակիչները` այնտեղ կասկածելի առարկա հայտնաբերելու պատճառով: Այդ մասին հոյտնում է BFM-TV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով` խոսքը ուսապարկի կամ պայուսակի մասին է, որը հնարավոր է մոռացել են աշտարակում: Ականատեսները հայտնում են աշտարակի մոտ մեծ թվով ոստիկանների և զինվորականների ներկայության մասին:








































