Հայտնի ամերիկացի ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովին 1 մլն դոլար է հատկացրել «Սենդի» փոթորկից տուժածներին: Նա այսօր այցելել է Նյու Ջերսի նահանգում գտնվող Սայերվիլ՝ առաջին քաղաքներից մեկը, որ իր վրա էր վերցրել տարերքի հարվածը: Այնտեղ էլ երգիչը նահանգապետ Քրիս Քրիսթիի ներկայությամբ փոխանցել է նշված գումարով կտրոնը օգնության հատուկ հիմնադրամին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Սա քաղաքական քայլ չէ, այլ ի սրտե»,- ընդգծել է Բոն Ջովին:










































