«Լեսթեր Սիթի»-ի հարձակվող Ջեյմի Վարդին հայտարարել է, որ Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղը կարևոր նշանակություն ունի իր թիմի համար:
«Հիանալի կլիներ հաղթանակ տանել Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունում: Այդ դեպքում մենք կպահպանենք հաղթողի կեցվածքը: Ջանք չենք խնայի և կներդնենք մեր ուժերի 110 տոկոսը:
Հուսով ենք` կկարողանանք հաղթել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Խաղադաշտ դուրս կգանք, կպայքարենք և կտեսնենք, թե ինչ է ստացվում»,- անգլիական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Վարդիի խոսքերը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին «Ուեմբլի» մարզադաշտում:







































