Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հուլիսի 17-ը «հավասարակշռե՞ց» Ռուսաստանին, թե՞ դա խաբուսիկ է

ՌԴ նախագահ Պուտինը Բաքու մեկնելուց առաջ ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկին պատրաստի լուծումներ չի պարտադրում, և կողմերն իրենք պետք է գտնեն հավասարակշռված փոխզիջումը տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև, որ հասարակական կարծիքին և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեսանելի լինեն կողմերի օգուտները այդ հավասարակշռված փոխզիջումից:

Ռուսաստանի Դաշնության նախագահի այս «հավասարակշռված» մոտեցումը կարող է համարվել չարյաց փոքրագույնը կազանյան կամ լավրովյան կոչված պլանների համեմատ, որոնք թե անցնող տարիներին և թե անգամ ապրիլյան պատերազմից հետո անցնող ամիսներին փորձել է առաջ մղել Ռուսաստանը՝ ակնհայտորեն փորձել է: Եվ եթե այսօր Մոսկվան եկել է այն մտքին, որ ոչ մի լուծում պարտադրել հնարավոր չէ, ապա սա, ինչ խոսք, կարող է փոքր-ինչ նվազեցնել Հայաստանի համար ռիսկերը Ղարաբաղյան ուղղությամբ:

Ռուսաստանը հասկացե՞լ է, որ չի ստացվում Հայաստանին պարտադրել կազանյան կամ լավրովյան պլանը, թե՞ Արևմուտքը Ռուսաստանին ստիպել է հրաժարվել կարգավորում պարտադրելու, այսպես ասած, սեպարատ ջանքերից: Իսկ արդյո՞ք Պուտինի դիրքորոշման համար դեր է խաղացել նաև հուլիսի 17-ից հետո հայաստանյան իրավիճակը, երբ Հայաստանում հայտարարվել է Ռուսաստանի դեմ ապագաղութացման շարժում, միաժամանակ ցույց տրվել, թե ինչով կարող է հղի լինել Հայաստանի իշխանության համաձայնությունը այդ կազանյան կամ լավրովյան պլաններին:

Ռուսաստանը հուլիսի 17-ից հետո ակնհայտ անհանգստություններ էր ցուցաբերում, որ Սերժ Սարգսյանն ուժով չի ճնշում զինված գրոհը ՊՊԾ գնդի դեմ: Ռուսաստանին ակնհայտորեն դուր չէր գալիս այն «լարված հավասարակշռությունը», որ հուլիսի 17-ից հետո հաստատվել էր Հայաստանում, և ի վերջո՝ անարյուն հանգուցալուծումը, որը թույլ չտվեց Հայաստանը վերածել իսկապես արյունոտ էպիկենտրոնի: Չի բացառվում, որ դրանից հետո Ռուսաստանը ստիպված է առժամանակ հրաժարվել որևէ մտադրությունից:

Մյուս կողմից, իհարկե, պակաս հավանական չէ և այն, որ Բաքու մեկնելուց և կարևոր բանակցություններից առաջ Պուտինը փորձում է մանևրել՝ թե՛Բաքվի, թե՛ նաև Թեհրանի հետ հարաբերություններում: Բաքվում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան նախագահական մակարդակով:

Ինչպես հայտնի է, Իրանի համար անցանկալի է Ղարաբաղյան հակամարտության գոտում երրորդ երկրի զինուժի ներկայությունը: Թեհրանը բազմաթիվ անգամներ է արտահայտվել դրա դեմ: Չի բացառվում, որ Պուտինը Բաքու մեկնելուց առաջ՝ հայտարարելով, որ Ղարաբաղյան հարցում չկա որևէ պարտադրանք Ռուսաստանից, փորձում է Իրանին հանգստացնել, որ ամենևին չի փորձում Ղարաբաղյան տարածաշրջանում ռուսական զորքի տեղակայման հասնել՝ խաղաղապահների անվան տակ:

Չի բացառվում և այն, որ մյուս կողմից էլ՝ ՌԴ նախագահը փորձում է բարձրացնել գինն Ադրբեջանի համար՝ հայտարարելով, ըստ էության, որ չի պատրաստվում Հայաստանի վրա ճնշում գործադրել միակողմանի զիջումների համար: Հնարավոր է, որ Պուտինն Ալիևի հետ բանակցությունից առաջ այդպիսով՝ «հավասարակշռված» մոտեցումով, փորձում է բարձրացնել Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի «ծառայության» գինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում