Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ներկա դրությամբ մտադիր չէ իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնել Թուրքիային՝ Անկարայի կողմից համոզիչ ապացույցների բացակայության պատճառով: Այս մասին հայտնել են պարբերականի աղբյուրները:
Պարբերականի հաղորդմամբ՝ ամերիկյան ու թուրքական իշխանությունները քննարկել են արտահանձնման հնարավոր սցենարները, սակայն Անկարային դեռ չի հաջողվել Վաշինգտոնին համոզել, որ Գյուլենի արտահանձնման համար կան ծանրակշիռ պատճառներ:
Քարոզիչի արտահանձնման հարցում դեռ չկա վերջնական որոշում, սակայն պարբերականի աղբյուրները հայտնել են, որ չեն կարող պատկերացնել այնպիսի սցենար, որի արդյունքում Գյուլենին արտահանձնեն թուրքական իշխանություններին:
Ակնկալվում է, որ այդ թեմայով բանակցությունները կտևեն մի քանի ամիս, սակայն Անկարայի ցուցաբերած համառությունը իրականում նվազեցնում է Գյուլենի արտահանձնման հնարավորությունը: Դա ԱՄՆ-ում կասկածների տեղիք է տալիս, թե Թուրքիայում Գյուլենին սպասվում է արդար ու ազնիվ դատ:





































