Փոխվել է Սիրիայի իշխող «Բաաս» կուսակցության ղեկավարությունը: Կուսակցության ղեկավար համակարգից հեռացվել է երկրի փոխնախագահ Ֆարուք Շարան՝ հաղորդում է France Press-ը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ որոշումը կայացվել է երկուշաբթի առավոտյան՝ կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստի ժամանակ: Նոր ցուցակում առկա են 16 առաջնորդներ, ընդ որում՝ նախկին ղեկավարներից նշված է միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ղեկավարության փոխվելու պատճառները չեն հաղորդվում: Գործակալությունը հաղորդել է, որ Շարան քննադատել է գործող նախագահի վարած քաղաքականությունը:











































