Դորտմունդի «Բորուսիա»-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համալրել է գերմանական ակումբի կազմը:
Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել «Բորուսիա»-ում, որից հետո ակումբը Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ համաձայնեցրել է պայմանագրի վերջին մանրամասները:
Մխիթարյանը «Բորուսիա»-ի հետ 4 տարվա (մինչև 2017թ. հունիսի 30-ը) պայմանագիր է ստորագրել, իսկ «Շախտյոր»-ը կստանա 25 մլն եվրո:






































