Մյունխենի «Բավարիա»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գերմանացի հարձակվող Մարիո Գոմեսը տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա»:
«Գոմեսն ինքն էր ցանկանում հեռանալ»,- հայտարարել է «Բավարիա»-ի ղեկավար կազմի անդամ Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «Ֆիորենտինա»-ն գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 16 մլն եվրո: Գոմեսը 4 տարվա պայմանագիր կստորագրի:







































