Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը չի վերադառնա Մյունխեն:
«Ֆուտբոլում կտրուկ քայլերի գնալն արդյունքեր չի տալիս: Շվայնշտայգերը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է եղել «Բավարիա»-ի համար, սակայն նրան վերադարձնելը մեր ծրագրերում չի մտնում: Մենք ձեռք չենք բերի նրա տրանսֆերը», – ասել է Անչելոտին:
Ավելի վաղ «Բավարիա»-ի գործադիր տնօրեն Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել էր, որ ակումբի ղեկավարությունը կարող է մտածել Շվայնշտայգերին վերադարձնելու մասին:







































