Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո անվավեր են ճանաչել 74.562 մարդու անձնագիր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
Նրա խոսքով՝ ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման հետաքննության ընթացքում ձերբակալվել է մոտ 26.000 մարդ:
Ներկա դրությամբ կալանքի տակ է պահվում 13.419 մարդ՝ սպասելով դատին:








































