Իտալական Վիետրի Սուլ-Մարե հանգստավայրում որոշել են հասարակական վայրերում արգելել լողազգեստ հագնել՝ հայտնում է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ օրենքը խախտողներին սպառնում է 15-500 եվրո տուգանք:
Ինչպես բացատրել են հաղորդագրության մեջ, բիկինի կրելու արգելքը սահմանվել է 2010թ.:
Քաղաքի քաղաքապետ Ֆրանկո Բենինկազան որոշել է սահմանել բարձր տուգանքներ, որպեսզի ավելի լավ պաշտպանի քաղաքի «տեսքը»:
Վիետրի Սուլ-Մարեն առաջին քաղաքը չէ, որտեղ արգելք է սահմանվել լողազգեստներ կրելու վրա: 2010թ. նմանատիպ օրենքներ էին սահմանվել Կաստելամարե-դի-Ստաբիա քաղաքում:











































