ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը և դրա հետևանքները կարող են շարունակվել տասնամյակներ:
Գեներալի խոսքով՝ խնդիրն այն է, որ Սիրիայում պատերազմը վերածվել է տարածաշրջանային հակամարտության, որում արդեն մասնակցում են Իրաքն ու Լիբանանը: Ընդ որում, այդ դիմադրության մեջ երկու կողմերից էլ առաջատար դեր են ստացել ծայրահեղականները. «Ալ-Կաիդա»-ի հետ կապված խմբավորումները մի կողմից, և «Հըզբոլլահը»՝ մյուս:
Դեմփսին պարզաբանել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը ոչ թե ժողովրդական ապստամբություն է բռնապետի դեմ, այլ թշնամություն, եթե ոչ սուր հակամարտություն իսլամի երկու ճյուղերի՝ շիիզմի և սուննիզմի միջև:
«Այդ խնդիրը կշարունակվի դեռ 10 տարի: Եվ եթե մենք այն չդիտենք որպես տարածաշրջանային և երկարատև հարց, վախենում եմ՝ մենք կարող ենք շատ սխալներ գործել»,- ասել է գեներալը:
Գեներալի այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Հանրապետականների կողմից Օբամայի վարչակազմի հասցեին հնչած անգործության և պասսիվության մեղադրանքների:










































