TASS-ի փոխանցմամբ` ԱՄՆ վարչակազմը չի բացառում, որ Սիրիայում առաջնահերթությունը պետք է լինի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ջախջախումը: Սակայն, միևնույն ժամանակ նա շարունակում է պահպանել Դամասկոսում ռեժիմը փոխելու հույսերը:
ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը դա հաստատել է՝ պատասխանելով TASS-ի թղթակցի հարցերին Սպիտակ տանը լրագրողների համար տրվող պարբերական ճեպազրույցի ժամանակ:
«Մենք անկասկած համարում ենք, որ առաջնահերթությունը ծայրահեղականների ոչնչացնումն է»,- ասել է ամերիկյան պաշտոնյան: «Սակայն, ցավոք, Ռուսաստանի կողմի ռազմական գործողությունները համաձայնեցված չեն այդ պնդման հետ: Ռուս զինվորականները իրենց ուշադրության, ռեսուրսների, ժամանակի և էներգիայի զգալի մասը հատկացնում են Ասադի ռեժիմի աջակցմանը: Դա միայն լրացուցիչ քաոս է առաջացնում Սիրիայում»,- ասել է նա:
«Մենք վաղուց ասում ենք, որ կողջունեինք Ռուսաստանի այնպիսի մոտեցմանը, որի դեպքում նա իր ռազմական հզորությունը կօգտագործի ոչ թե Ասադի ռեժիմին աջակցելու համար, այլ նրա համար, որ ամբողջովին կենտրոնանա ծայրահեղականների ոչնչացման վրա»,- համարում է Էռնեստը: «Եթե նա այդպես աներ, ապա ԱՄՆ-ն և կոալիցիայի մեր գործընկերները պատրաստ կլինեին նրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու: Սակայն, դեռևս Ռուսաստանը հրաժարվում է դա անել»,- հավելել է Էռնեստը:










































