Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հուլիսի 5-ին կոկորդի վիրահատության էր ենթարկվել:
Այսօր ֆուտբոլիստը դուրս է գրվել Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցից: Այդ մասին տեղեկացնում է L’Equipe-ը:
Նեյմարն արդեն պատրաստվում է մեկնել Կատալոնիա և միանալ իր նոր թիմին՝ Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ին:
Հիշեցնենք, որ Նեյմարի տրանսֆերի դիմաց «Բարսելոնա»-ն «Սանթոս»-ին վճարել էր 57 մլն եվրո:






































