Վերնիսաժին հարակից հանրային սննդի կետերի սեփականատերերը քաղաքապետարանից նամակ էին ստացել, որ նրանց կրպակներն ապամոնտաժվելու են: Քաղաքապետարանի աշխատակիցներն երեկ ձեռնամուխ էին եղել իրականացնելու ապամոնտաժման աշխատանքները: Կրպակների սեփականատերերն ահազնգում էին: Նրանք վեճի էին բռնվել քաղաքապետարանի աշխատակիցների հետ, մինչև այն պահը, երբ եկավ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:
Այսօր կրպակատերերը համաձայնության են եկել՝ կրպակները ժամանակավորապես կտեղափոխվեն մի քանի մետր ներքև, մինչև որ նոր տեղ կգտնեն:
Մանրամասները՝ տեսանյութում:









































