«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ ցանկացել է Ուեյն Ռունիին ակումբ հրավիրել, երբ վերջինս դեռ 14 տարեկան է եղել:
«Ռունին մեծագույն խաղացող է եղել բոլոր ժամանակներում: Ուեյնը Մանչեսթեր է եկել, երբ 18 տարեկան էր: Նա գերազանց էր խաղում: Ռունին մինչ օրս «Յունայթեդ»-ի խաղացող է: Դա այնքան էլ հեշտ չէ մեր օրերում:
Առաջին անգամ Ուեյնին ակումբ ենք հրավիրել, երբ նա դեռ 14 տարեկան էր, այնուհետև` երբ 16 տարեկան էր: 2004-ին նրա տրանսֆերը, վերջապես, կայացավ: Այն ժամանակ մտածում էի մարզչական կարիերաս ավարտելու մասին:
Սակայն նայեցի երիտասարդ ֆուտբոլիստներին և որոշեցի մնալ: Ռունին և Ռոնալդուն էին: Նրանք անհավանական էին խաղում»,- Goal-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:







































